Արմինֆո. Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Վարշավայի համալսարանում ուսանողների հետ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ:
Վարշավայի համալսարանի ուսանողներից մեկը՝Տիգրան Օհանյանը, որոշել է ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ: «Ներս մտնելուց հետո դեսպանը, հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց. «Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի՝ մինչև դուրս չգա: Ես լքեցի դահլիճը»,- facebook-ի իր էջում գրել է Օհանյանը: