Արմինֆո. «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, ով երևանյան ընտրությունների արդյունքում ներկայացված կլինի մայրաքաղաքի ավագանու խորհրդում, խոստացել է դժոխքի վերածել վերընտրված Տարոն Մարգարյանի կյանքը:
Ինչպես Փոստանջյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, Տարոն Մարգարյանն անգամ մեկ օր լիաթոք չի շնչի: «Մայիսի 15-ից հետո նա և իր ներկայացրած ՀՀԿ-ն ամեն օր խնդիրներ են ունենալու: Մենք աշխարհով մեկ կողմնակիցների մեծ թիմ ունենք, և Մարգարյանի ու նրա թիմի համար ճանապարհ կբացենք դեպի դատախազության շենք: Այլևս ոչ մի մարդասիրություն նրանց հանդեպ: Այսուհետև Տարոն Մարգարյանի և իր ղեկավարության համար երկինքը վանդակավոր տեսք կունենա», - խոստացել է նա:
Ինչպես արդեն հաղորդվել է, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ-ն հավաքել է ընտրողների ձայների 71%-ը, «Ելք» դաշինքը` 20%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 7,5%-ը: