Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից հետո նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը: Ինչպես ԱՊԱ-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, հանդիպումը, սկզբունքորեն, հնարավոր է: «Հետևելով երեք երկրների արտգործնախարաարների Մոսկվայի հանդիպման տրամաբանությանը` ես այնպիսի տպավորություն ունեմ, որ խաղաղության դիմաց զորքերի դուրս բերումը կամ խաղաղության դիմաց` տարածքները հնարավոր է: Սա վերջին 12 տարվա ողջ բանակցային գործընթացի տրամաբանությունն է: Սակայն դիվանագիտությունում գոյություն չունեն բանակցություններ հանուն բանակցությունների: Արդեն բոլորի համար պարզ է, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տրածքներից», - ասել է նա:
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբվանդյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները դիմում են սադրանքների, սակայն բանակցությունների նկատմամբ այլընտրանք չկա: Նա հիշեցրել է, որ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց, և դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: