Արմինֆո. Ըստ տարբեր ընտրատեղամասերից Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ ստացված տեղեկությունների, Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում հանրապետականը, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, արդեն մշակվել են ընտրատարածքների մեծ մասին քվեաթերթիկները, և ակնհայտ է, որ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում ՀՀԿ-ն: Կուսակցության շտաբի աղբյուրներն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են, որ նախնական տվյալներով հանրապետականը Տարոն Մարգարյանի հետ հավաքել է ձայների ավելի քան 70%-ը:
Ընդհանուր առմամբ, Շարմազանովը դրական է գնահատել ընտրական գործընթացը, ընդգծելով, որ անցել է ժողովրդավարական նորմերին համապատասխան, իսկ խախտումների մասին ահազանգերն այնքան էլ շատ չեն, որպեսզի ազդեն քվեարկության արդյունքների վրա: «Ըընտրությունների, դրանց արդյունքների, ինչպես նաև Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի շանսերի վերաբերյալ մեր կանխատեսումները լիովին իրականացան» - եզրափակել է Շարմազանովը:
Նշենք, որ ԿԸՀ-ն առայժմ հրապարակել է Երևանի 474 ընտրական տեղամասերից 115-ի տվյալները: Ըստ այդ տվյալների, Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքում է 53718 ձայն կամ 71.09%: «Ելք» դաշինքը հավաքում է 16074 կամ 21.27%, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը`5768 ձայն, որը կազմում է 7,63%: Այսօր կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 40.99%-ը: Երևանի ընտրելու իրավունք ունեցող 842147 ընտրողներից քվեարկել է 345,226 մարդ: