Արմինֆո. «Ելք» դաշինքը հայտնում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում խախտումների մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունում, Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և գործողությունները. Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 );
«Ելք» դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես՝ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։ 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։ Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։ 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։ 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։ 8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։ 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։ Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ Խլել են «Հրապարակիե լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ 6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։ Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։ 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։ Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։ 6/01-ում ՀՀԿ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։ Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և Ելքի վստահված անձը ահազանգել են «կառուսելիե մասին։ 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։ Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձիք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձիք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։ Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։ Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։