Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետականե կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանիե կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը: Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ: Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում: Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են: Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով»,- ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, Ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ վերջինս իրավաչափ է որակել Փոստանջյանի նկատմամբ իր գործողությունները՝ մեղադրելով քաղաքապետի թեկնածուին և պատգամավորին ընտրական գործընթացին և իրավապահների գործունեությանը խոչընդոտելու մեջ: Ոստիկանությունը հերքել է նաև տեղեկատվությունը, որ բերման է ենթարկվել Փոստանջյանի դուստրը: Չնայած նա ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, և բուժզննում անցնում՝ իրավապահների կողմից նրա նկատմամբ բռնության կիրառումը պարզելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունն այսօր Ավան համայնքում բռնություն է գործադրել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով, ՀՀ օրենսդրության համաձայն, անձեռնմխելիության կարգավիճակ ունի: Մասնավորապես, մի քանի ոստիկան բռնի կերպով դուրս են հանել Փոստանջյանին Ավանում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից և տարել մինչև ոստիկանական մեքենան: Այնուամենայնիվ, ոստիկաններին չի հաջողվել պատգամավորին մեքենա նստացնել, իսկ ահա նրա աղջկան հաջողվել է տանել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Իսկ միջադեպի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ Փոստանջյանը, ահազանգ ստանալով այն մասին, որ Ավանում ՀՀԿ նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում և համապատասխան ցուցակներ են կազմում, աղջկա հետ միասին շտապել է այնտեղ: Սակայն, շտաբի աշխատակիցները հասցրել են թաքցնել ցուցակները, և դրանք ստանալու Փոստանջյանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Հատկանշական է, որ ոստիկաններն ակնհայտորեն գործել են ի շահ հանրապետականնների, պահանջելով Փոստանջյանից, նրա կողմնակիցներից և նույնիսկ լրագրողներից լքել տարածքը՝ նրանք հավաստիացրել են, որ իրենք կպարզեն իրավիճակը: