Արմինֆո. ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հավաստիացնում է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ հրապարակում մանրակրկիտ ուսումնասիրվում է և վերլուծվում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:
ԿԸՀ նախագահի ասելով, իրենք տեղյակ են այն մասին, ինչ տեղի է ունենում: «Ինչպես տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները, այնպես էլ ԿԸՀ ուշադիր հետևում են և ուսումնասիրում հաղորդումներն ու ԶԼՄ հրապարակումները», - հայտարարել է Մուկուչյանը:
Ինչպես կարծում է Տիգրան Մուկուչյանը, որոշ ընտրահանձնաժողովների ղեկավարների հետ անձնական զրույցների հիման վրա խախտումների վերաբերյալ մի շարք հաղորդումներ մեծ վերապահումով կարելի է համարել իրավախախտում: Նրա ասելով, հաղորդումների մի մասը պարունակում է ընտրատեղամասի համարի վերաբերյալ սխալ նշում, մյուս մասն ստուգման փուլում է:
Ընդդիմադիր ուժերն ու տեղական դիտորդներն արդեն հաղորդում են ընտրական իրավունքի զանգվածային խախտումների մասին: