Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 9/18 ընտրատեղամասում` քվեարկելով Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում:
Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ քվեարկել է «Հանուն ավելի լավ Երևանի»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կփոխվի մայրաքաղաքում, եթե ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, Սարգսյանը պատասխանել է. «Երևանը կդառնա ավելի լավը»: