Արմինֆո.Ժամը 11.00-ի դրությամբ Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է 94 256 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի (842147) 11.19% -ը: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
ԿԸՀ հաղորդման համաձայն, ամենաշատ մարդ քվեարկել է Աջափնյակ համայնքում`
12.52%, Ավանում` 17.4%, Արաբկիրում` 8.67%, Դավիթաշենում` 12,3%, Էրեբունիում` 12.15%, Կենտրոնում` 8.32%, Մալաթյա-Սեբաստիայում` 9,91%, Նոր-Նորքում` 10.38%, Նորք-Մարաշում` 12.42%, Նուբարաշենում` 4.71%, Շենգավիթում` 14,92%, Քանաքեռ-Զեյթունում` 7,63%:
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:
Gellup International Association-ի սոցհարցման վերջին տվյալների համաձայն, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում առաջատարը ՀՀԿ-ն է քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ` 72,3%, երկրորդ տեղն զբաղեցնում է «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ 15,5%, ցուցակը եզրափակում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ՝ 4,7%: