Արմինֆո. Թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է պաշտպանքության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ինձ դուր է գալիս, որ օրեցօր մայրաքաղաքը դառնում է էլ ավելի գեղեցիկ: Վստահ եմ, որ Երևանը կդառնա շատ ավելի գեղեցիկ քաղաք», - հայտարարել է նա:
Կատարելով իր քաղաքացիական պարտքը` պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Երևանը բացառիկ գեղեցիկ քաղաք է, որն ունի իր պատմությունը, իր բնավորությունն ու եզակի միջավայրը: «Կարծում եմ, Երևանը շատ հաճելի քաղաք է բնակության համար», - հայտարարել է Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը, միևնույն ժամանակ, նշել է, որ դեռևս հարկավոր են որոշակի փոփոխություններ: «Մեր քաղաքը շատ գեղեցիկ է, բայց կուզեի, որ Երևանում ավելի շատ կանաչ տարածքներ լինեն», - հայտարարել է Սարգսյանը:
Նշենք, որ ավելի վաղ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանել էր ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ իր հարաբերություններում լարվածություն է առաջացել: «Չեմ հասկանում, թե որտեղից է հայտնվել այդ տեղեկությունը: Մեր հարաբերությունները նորմալ են, աշխատանքային», - հաղորդել էր Կարապետյանը: Մինչդեռ, «Ժամանակ» թերթի հրապարակման համաձայն, Սարդարապատի ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատարստման պետական հանձնաժողովի ձևավորմանը նվիրված նիստն այնքան էլ հարթ չի անցել: Վարչապետը հայտարարել է, որ դեմ է հանձնաժողովի կազմում ՀՅԴ ներկայացուցիչների ընդգրկմանը: Սակայն նրան բավականին կոշտ ձևով առարկել է պաշտպանության ն ախարար Վիգեն Սարգսյանը, հայտարարիելով, որ հարցը լուծված է, և հանձնաժողովի ակզմում կլինեն ՀՅԴ-ի նախարարներ: