Արմինֆո. Երևանում ընթանում են ավագանու խորհրդի ընտրություններ:
Առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում բացվել է 472 ընտրատեղամաս, որոնք կփակվեն 20:00-ին: Ընտրություններին կհետևեն մեկ միջազգային (Եվրախորհրդի տեղական իշխանությունների կոնգրեսը) և մի քանի տեղական դիտորդական կազմակերպություններ: Մայարքաղաքի ընտրություններին մասնակցում է 841 հազար 973 ընտրող:
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:
Gellup International Association-ի սոցհարցման վերջին տվյալների համաձայն, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում առաջատարը ՀՀԿ-ն է քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ` 72,3%, երկրորդ տեղն զբաղեցնում է «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ 15,5%, ցուցակը եզրափակում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ՝ 4,7%: