Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգու¬թյան ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա¬ռում¬¬ների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ երեք քաղաքացի իրանական բանկային համակարգից ձեռք են բերել 6 հատ «Պոս-տերմինալե, դրանք տեղադրել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալած տարածքներում և հա¬մացանցի միջոցով համակցել իրանական տարբեր բանկերում բացված իրենց հաշվեհա¬մար¬¬նե¬րին։ Այնուհետև, հիշյալ «Պոս-տերմինալներիե շահագործմամբ փաստացի զբաղվելով ապօ¬րի¬նի ձեռնարկատիրությամբ և առանց լիցեն¬զիա¬յի արտարժույթի առուվաճառքով, 1-5 տո¬կոս միջնորդագումարի գանձմամբ Իրա¬նից ժա¬մա¬նած գոր¬ծա¬րարների և զբո¬սաշրջիկ¬ների՝ բա¬ցա¬ռապես այդ երկրում օգտագործելու համար նախատեսված բանկային քարտերից գումար¬նե¬րը փոխանցել են վերոհիշյալ հաշվեհա¬մար¬ներին, իսկ Երևա¬նում հաճախորդներին վճարել դրանց համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։
ՀՀ ԿԱ ազգային անվտանգու¬թյան ծառայության քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բանկային համակարգի շրջանցմամբ 2016-2017թթ. ըն¬թացքում հիշյալ եղանակով իրա¬կա¬նացվել են շուրջ 580 մլն ՀՀ դրամի գործարքներ։ Նախաքննության ընթացքում մեկ անձ հատուցել է իր գործողություններով պե¬տու¬¬թյա¬նը պատճառած վնասը և քրեական օրեն¬քի խրախուսական նորմի հիման վրա ազատ¬վել ապօրինի ձեռնարկատիրության համար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նա¬խա¬տեսված քրեական պատասխանատվությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մա¬սով (առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը), վերջինիս վերա¬բեր¬յալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշումներ են կա¬յաց¬վել նաև ԻԻՀ ևս երկու քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 188.1-րդ հոդվածների 1-ին մա¬սերով որպես մե¬ղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ ՀՀ բանկային հա¬մակարգը շրջանցելով, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փորձերը հետայսու ևս կանխվելու են, նմանատիպ դեպքերի նկատմամբ իրականացվելու է մշտական վերահսկողություն։