Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը:
«Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման պատճառը ԵԱՀԿ կողմից ներկայացված առաջարկներից Հայաստանի իշխանություների հրաժարվել է: ԵԱՀԿ առաջարկները հիմնված էին Ադրբեջանի լեգիտիմ անհանգստությունների վրա, քանի որ մենք ԵԱՀԿ-ից պահանջում էինք որոշակի երաշխիքներ, որ կազմակերպության երևանյան գրասենյակն իր գործունեությունը կիրականացնի միայն այդ երկրի տարածքում: Որպեսզի այդ գործունեությունը չվերաբերվի Ադրբեջանի գրավված տարածքներին»,-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, տեղեկացնում է ԱՊՊԱ գործակալությունը: Նրա խոսքով, Բաքվի ևս մեկ պահանջն է եղել այն, որպեսզի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը ոչ մի կերպ չառնչվի ղարաբաղյան հակամարտության հարցին, ինչպես նաև կարգավորման ուղղված միջոցառումներին և պրոբլեմի լուծման քաղաքական, ռազմական, տնտեսական ասպեկտներին: «Այս հարցերը բարձրացվել են Ադրբեջանի կողմից, արդյունքում, ավստրիական նախագահությունն իրականացրել է որոշակի փոփոխություններ և ներկայացրել առաջարկներ, որոնց հետ Հայաստանը համաձայն չէ: Ավստրիան և ԵԱՀԿ մյուս երկրները, ընդունելով մեր անհանգստությունը, որոշեցին, որ այդ դեպքում գրասենյակը չի կարող շարունակել իր գործունեությունը: Գրասենյակը Երևանում կփակվի: Փակման գործընթացն արդեն սկսվել է և կավարտվի երեք ամիսների ընթացքում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մոտ ապագայում կփակվի: Պատճառն Ադրբեջանի վետոն է: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն, ըստ իր կանոնադրության, որոշումներն ընդունում է կոնսենսուսի հիման վրա, և, չնայած այն հանգամանքին, որ բոլոր անդամ պետությունները կողմ են Երևանի գրասենյակի առաքելության շարունակությանը, որը միակն է տարածաշրջանում, իսկ Ադրբեջանի վետոն կհանգեցնի նրան, որ կփակվի կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Նշենք, որ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նույնպես ջանքեր գործադրել կազմակերպության առաքելությունը Երևանում շարունակելու ուղղությամբ, բայց դա չի ազդել Բաքվի որոշման վրա: