Արմինֆո. Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: