Արմինֆո. Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի օկրուգի զինվորական դատարանն օրինական է ճանաչել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի ցմահ ազատազրկման մասին Հայաստանի դատարանի որոշումը:
Հյուսիսային Կովկասի օկրուգի զինվորական դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոն հաղորդել է, որ Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԶԼՄ-ների վարկածի համաձայն, Պերմյակովին «փոխանակել են» Ռուսաստանում պատիժը կրող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ, ում վարած բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 18 մարդ էր զոհվել: