Արմինֆո. Կառավարող կոալիցիայի ստեղծման շուրջ ՀՀԿ և ՀՅԴ միջև բանակցություններն ավարտվել են: Առաջիկայում կստորագրվի պայմանագիր, որը նախատեսում է երկու ուժերի համագործակցություն 2017-2022 թվականներին: Սակայն, ինչպես հավաստիացրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, պաշտոնները բաժանելու հարցն առայժմ վերջնականապես չի լուծվել:
Նա նաև հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը հրաժարականից հետո լքել է նաև ՀՀԿ շարքերը, առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: