Արմինֆո.ԵԱՀԿ Երևանի գրասենյակը մոտ ժամանակներս կփակվի: Պատճառը` Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետագա առաքելության շարունակման նկատմամբ Ադրբեջանի կողմից վետոյի կիրառումն է: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ կանոնադրության համաձայն, կազմակերպությունը որոշումներ է կայացնում փոխհամաձայնության հիմունքով, և, չնայած այն հանգամանքին, որ բոլոր անդամ երկրները հանդես են եկել Երևանի գրասենյակի առաքելությունը շարունակելու օգտին, որը միակն է տարածաշրջանում, Ադրբեջանի վետոն կհանգեցնի Հայաստանում կազմակերպության գրասենյակի փակման:
Նշենք, որ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը նույնպես ջանք է գործադրել Երևանում կազմակերպության առաքելությունը շարունակելու ուղղությամբ, սակայն դա չի ազդել Բաքվի որոշման վրա: