Արմինֆո. Անհայտ անձինք շարունակում են հերթապահությունը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Խաչիկ Մանուկյանի տան մոտ, ով Գագիկ Ծառուկյանի կամքին հակառակ ստացել է իր պատգամավորական մանդատը:
Անհայտ անձինք պարբերաբար ծեծում են Մանուկյանի տան դուռը և պահանջում նրա հետ հանդիպում :
Մինչդեռ, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ընդամենը մեկ ձեռագրափորձաքննությունը բավական է, որպեսզի այդ թեմայով խոսակցությունները դադարեն: Նա նաև նշել է, որ եթե իրավապահ մարմինները որոշեն զբաղվել այդ հարցով, ապա պատգամավորները կարող են մեղադրվել սուտ վկայություն տալու մեջ:
Տոնոյանը մեկնաբանել է նաև Ծառուկյանի անվտանգության ղեկավարի այցի մասին Նապոլեոն Ազիզյանի տուն, ով նույնպես հրաժարվել էր ներկայացնել ինքնաբացարկի մասին դիմում: «Այդ այցը կապված չէր երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, ինքը, Ազիզյանը մանրամասն պատմել է այդ մասին», - ասել է նա:
Նշենք, որ նախօրեին ԿԸՀ-ն բավարարեց Ծառուկյան դաշինքի 12 թեկնածուների դիմումները, որոնք հաղթել էին խորհրդարանական ընտրություններում, նրանց տրամադրելով իրենց մանդատները: Մասնավորապես, մանդատ են ստացել` Խաչիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հարություն Ղարագյոզյանը, Սերգեյ Բագրատյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը և Ալիկ Եղիկյանը:
Իսկ ավելի վաղ, ԿԸՀ ստացել էր «Ծառուկյան» դաշինքի 23 անդամներից բաղկացած ցուցակը, որի համաձայն, ցուցակում ընդգրկված անձինք հրաժարվում են իրենց մանդատներից: Բայց հետագայում պարզվել է, որ այդ թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ չեն գրել և մտադիր են ստանալ իրենց մանդատները: Սակայն, նրանցից ոմանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ: Ըստ ԶԼՄ-ների, «Ծառուկյան» դաշինքի անհայտ անձինք ուղղվել են դեպի պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանի տուն, երբ իմացել են, որ նա չի պատրաստվում հրաժարվել մանդատից: Խոսակցության թեման մնացել է անհայտ, բայց Ազիզյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել, և ինքը դեռևս մտադիր է վերցնել իր մանդատը: Ահազանգ էր ստացվել նաև պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը ընտանիքի անդամներից, ով նույնպես հավակնում է իր մանդատին: Ըստ տեղեկատվության, անհայտ անձինք «Պաջերո» 184os64 պետհամարանիշերով ամենագնացով արդեն մի քանի ժամ հերթապահում են Մանուկյանի տան մոտ, պահանջելով նրա հետ հանդիպում, և իմանալով, որ նա տանը չի, հանդիպում են պահանջում ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, բայց ստանալով մերժում, սկսել են վիրավորանքները, ու չեն հեռանում:-