Արմինֆո. Համաձայնելով Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը` Հայաստանի իշխանությունները խրախուսել են Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակաուղղված է նոր զոհերի հրադադարի պայմաններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը կայացել է ապրիլի 28-ին Մոսկվայում: Սակայն հանդիպման արդյունքում բեկում չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը, մեծ հաշվով, ուներ մեկ գործնական նպատակ. Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների վորսկսում` թեկուզ նախարարների մակարդակով: Եվ դա` առանց Բաքվի կողմից Վիկեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման, որոնք ենթադրում են վստահության ձևավորմանն ուղղված լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում», - հայտարարել է վերլուծաբանը:
Նրա գնահատմամբ, այդպիսով, այդ հանդիպման շնորհիվ Ադրբեջանն Էդվարդ Նալբանդյանի միջոցով անուղղակի պաշտոնական հավաստիացում ստացավ առ այն, որ վերը նշված պայմանավորվածությունների կատարումն այսուհետև բանակցությունների վերսկսման պարտադիր պայման չէ Երևանի համար: