Արմինֆո. Պաշտոնական Երևանի թույլ և խոցելի բանակցային դիրքերն իրենց մասին իմաց են տալիս ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլև շփմնա գծում, որտեղ, գործնականում, ամեն օր մարդ է զոհվում, հիմնականում` մեր պատասխանատու անձանց քաղաքական անպատասխանատվության արդյունքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Այդ իմաստով հայկական շահերին սպառնացող վտանգը թաքնված է ոչ թե բանակցային գործընթացի մոսկովյան խեղաթյուրումներում, այլ բանակցային փիլիսոփայության և իրավաքաղացիական մոտեցումներ համապարփակ համակարգի բացակայության մեջ, որն ապահովում է դրանց պաշտպանությունն ու առաջընթացը», - համոզված է նա:
Մելիքյանի գնահատմամբ, Հայաստանը չի կարող անտեսել հակամարտող կողմերի նկատմամբ ազղդեցության լուրջ լծակները Ռուսաստանի ձեռքում: Այդ լույսի ներքո Երևանում պետք է կարողանան հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ` սեփական կենսական շահերի պաշտպանությունը համադրելով նրա տարածաշրջանային շահերի ճիշտ ըմբռնմանը նպատակաուղղված քայլերի հետ:
Վերլուծաբանն ափսոսանքով նշել է Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական գործոնի զրոյական ցուցանիշը, դա պայմանավորելով, առաջին հերթին, Հայաստանի քաղաքական վերնախավի և գործող իշխանությունների մեղքով:
Իսկ, հաշվի առնելով վերջին ժամանակներն ուժգնացած խորհրդային-կայսերական կարոտախտային տրամդրություններն ու դրսևորումները, նրա գնահատմամբ, կարիք չկա բացառելու, որ որոշակի պահի Հայաստանին և Ադրբեջանին կարող են առաջարկել կամ պարտադրել Մոսկվայի հովանու ներքո միավորման նոր տարբերակ: