Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության 12 թեկնածուներին մանդատներ տրամադրելու մասին դիմումները:
Մասնավորապես, մանդատներ են ստացել`Խաչիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հարություն Ղարագյոզյանը, Սերգեյ Բագրատյանը, Նապոլեոն Ազիզյանը Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը և Ալիկ Եղիկյանը:
Ավելի վաղ, «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուների անունից, որոնց մեջ են վերը նշված պատգամավորները, ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի դիմում: Բայց հետագայում պարզ էր դարձել, որ այդ թեկնածուները նման դիմումներ չեն գրել, հետևաբար, նրանք ԿԸՀ-ին ներկայացրել են մանդատ ստանալու մտադրության մասին նոր դիմումներ:
Ինչպես լրագրողներին ասել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ ինքն ինքնաբացարկի մասին որբևէ որևէ խոսակցություն չի ունեցել, և տեղի ունեցածը նրա համար անակնկալ է: Նա վստահեցրել է, որ ինքն ինքնաբացարկի մասին դիմում չի գրել, այլ միայն ստորագրել մի փաստաթուղթ նախընտրական քարոզարշավից հնարավեր հրաժարման մասին, հնարավոր միջադեպերի դեպքում: Բագրատյանը նշել է նաև, որ այդ ամենն անհարգալից վերաբերմունք է հաղթած թեկնածուների նկատմամբ և ստվեր են գցում «Ծառուկյան» դաշինքի համբավի վրա: Նա նաև ասել է, որ եթե այսպես շարունակվի, ապա դաշինքը կարող է ցրվել:
Սակայն, լրագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է, որ «Ծառուկյան» դաշինքի անդամների դիմումներում հստակ գրված է, որ նրանք հրաժարվում են իրենց մանդատներից, և դրված են նրանց ստորագրությունները: