Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքի ներսում իրավիճակը շարունակում է սրվել:
Պատգամավորության որոշ թեկնածուների կողմից Գագիկ Ծառուկյանին ենթարկվելուց և մանդատները վայր դնելուց հրաժարվելու կապակցությամբ նրանցից ոմանց նկատմամբ սկսվել են հետապնդումները: Այնպես, այսօր կեսօրին, ըստ ԶԼՄ-ների, «Ծառուկյան» դաշինքի անհայտ անձինք ուղղվել են դեպի պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանի տուն, երբ իմացել են, որ նա չի պատրաստվում հրաժարվել մանդատից: Խոսակցության թեման մնացել է անհայտ, բայց Ազիզյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել, և ինքը դեռևս մտադիր է վերցնել իր մանդատը: «Ինձ մոտ է եկել իմ ընկեր Աբրամ Մանուկյանը («Ծառուկյան» դաշինքի անդամ.- խմբ.), մենք զրուցեցինք, ամեն ինչ նորմալ է, այսօրվա դրությամբ ես դաշինքի հետ խնդիրներ չունեմ: Իսկ եթե հանկարծ հետո հայտնվեն, ապա ինչ կարող ենք անել», - ասել է նա:
Իսկ քիչ առաջ ԱրմԻնֆո գործակալությունում ահազանգ է ստացվել նաև պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը ընտանիքի անդամներից, ով նույնպես հավակնում է իր մանդատին: Ըստ տեղեկատվության, անհայտ անձինք «Պաջերո» ամենագնացով, 184os64 պետհամարանիշերով, արդեն մի քանի ժամ հերթապահում են Մանուկյանի տան մոտ, պահանջելով նրա հետ հանդիպում, իմանալով, որ նա տանը չի, նրանք հանդիպում են պահանջում ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, բայց ստանալով մերժում, սկսել են վիրավորանքները, ու չեն հեռանում:
Նշենք, որ նախօրեին ԿԸՀ ստացել էր «Ծառուկյան» դաշինքի 23 անդամներից բաղկացած ցուցակը, որի համաձայն, ցուցակում ընդգրկված անձինք հրաժարվում են իրենց մանդատներից: Բայց հետագայում պարզվել է, որ այդ թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ չեն գրել և մտադիր են ստանալ իրենց մանդատները, ինչի կապակցությամբ էլ նրանցից 11-ը համապատասխան դիմումներ են ներկայացրել ԿԸՀ-ին, որոնք բավարարվել են: