Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի Ղարաբաղի փոխարեն լուծել, առնվազն, երկու հարց` կարգավիճակի և տարածքային ամբողջականության հարցերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` «Արցախպրեսի» հետ զրույցում:
«Արցախի Հանրապետությունն ունի Ադրբեջանի հետ իր խնդիրները, որոնք առնչվում են, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի մի մասի բռնազավթմանը, և այդ հարցը պետք է լուծեն միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա Արցախի ժողովուրդն այդ առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել, մեկը` բուն 1991 թվականի հանրաքվեն, մյուս երկուսը` սահմանադրւության ընդունումն ու փոփոխումը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել` ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից», - նշել է Քոչարյանը: