Արմինֆո.Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է հստակեցնել դիրքորոշումները կարգավորման առավել խնդրահարույց ասպեկտների նկատմամբ և կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա մոդալությունների առնչությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա ասելով, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: «Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչը», - հաղորդել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ բանակցություններում Ռուսաստանի նպատակը կլինի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա կարգավորմնաը: