Արմինֆո.«Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող` լինի դա մեր տարածաշրջանում, հարևան տարածաշրջանում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում կամ այլուր: Մենք բոլորս պետք է ստորագրենք ընդհանուր ունիվերսալ արժեքների ներքո, որոնք նշված են 1945 թվականի ՄԱԿ խարտիայում», - հայտարարել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարին Երևանի պետհնմալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում` նրա Հայաստան այցից հետո:
«Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Այսօր առավոտյան ես ընթերցել եմ բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածն այդ թեմայի վերաբերյալ, և նա բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանը դժվար է գտնել` մի քանի երկրների համար: Ես չեմ հիշատակի այդ երկրները, որպեսզի խոսակցությունն այլ հուն չմտնի», - հայտարարել է փոխնախագահը:
Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, հայ-հնդկական հարաբերություններին` նա նշել է հայկական սփյուռքի պատմական ավանդը Հնդկաստանի քաղաքական և մշակութային կյանքում: Խոսելով երկկողմ համագործակցության հեռանկարների մասին` նա շեշտադրում է կատարել արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներին, ռազմատեխնոլոգիական գործընկերության ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին Մոհամադ Համիդ Անսարին արժանացել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչման: