Արմինֆո.Ապրիլի 25-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորվել է զինծառայող Կարեն Ավետիսյանը (1998թ.):
Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, մանրամասները պարզելու նպատակով ընթանում է հետաքննություն: ԼՂՀ ՊԲ ցավակցում է զոհվածի հարազատներին:
Նշենք, որ ավելի վաղ ՊԲ-ից հաղորդվել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:50 ին երևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենից մահացու վիրավորվել է զինծառայող Նարեկ ՀՄայակի Հարությունյանը (1997թ.):