Արմինֆո. Մոսկվայում ընթանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ռուսաստանյան հանրության հանրահավաքը:
Հնարահավաքն ընթանում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Հանրահավաքին մասնակցում են օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական միավորումների, մտավորականության և երիտասարդության ներկայացուցիչներ: Հանրահավաքի նպատակն է - հարգանքի տուրք մատուցել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև օժանդակել այդ հանցագործության միջազգային դատապարտման գործընթացին, ապագայում այն չկրկնվելու համար: Հանրահավաքը նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միությունը: