Արմինֆո.Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, այն նաև հայ ժողովրդի միասնության օրն է, ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրողներին ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, ապրիլի 24-ը Հայաստանի ապագայի օրն է: «Մենք պետք է կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, դառնանք ավելի ուժեղ՝ ապահովելու մեր երկրի և ժողովրդի բարգավաճումը, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ հայրենիք»,- ասել է նա:
Պատասխանելով ներքաղաքական հարցերին՝ Ծառուկյանը հայտարարել է. «Ես երախտապարտ եմ բոլորին, ով իր ձայնը տվել է մեր դաշինքին, և նրանց, ովքեր չեն տվել: Դա յուրաքանչյուրի ընտրությունն է, ամեն մեկն իր ապագան է կառույցում: Կշարունակեմ ժողովրդի կողքին լինել և աշխատել՝ հանուն նրա բարօրության»,- ասել է Ծառուկյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դաշինքը լինելու է ընդդիմության շարքում՝ Ծառուկյանը նշել է. «Եթե մենք կառավարող կոալիցիայում չենք, նշանակում է՝ ընդդիմություն ենք»: Խոսելով այն մասին, թե արդյոք ուժի մեջ են հանրապետության տնտեսությունում $15 մլրդ ներդնելու իր ծրագրերը՝ նա ընդգծել է, որ այդ խոստումը կարող էր իրականացվել միայն այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքը ձայների բացարձակ մեծամասնություն ստանար: «Իսկ հիմա ես այդքան վստահություն չունեմ ներկայիս կառավարության հանդեպ՝ այդքան գումար ներդնելու համար: Ես ասել եմ, որ ներդրումներ կլինեն, եթե մենք ձայների բացարձակ մեծամասնություն ստանանք, բայց մենք ստացանք 30%, այնպես որ՝ ստիպված ենք սպասել մինչև հաջորդ ընտրությունները»,- հայտարարել է Ծառուկյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ով կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը և ով կլինի փոխխոսնակի պաշտոնի թեկնածուն՝ նա հայտարարել է, որ հստակ որոշում այս առնչությամբ չկա: