Արմինֆո.Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարածված գրավոր հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը զազրելի հանցագործություն և մարդկության պատմության ամոթալի էջ է անվանել ցեղասպանությունը:
Նա ընդգծել է, որ «կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի ժողովիդին և կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր լիակատար աջակցության մասին»,- հայտնում է «Cyprus Mail»-ը: