Արմինֆո.Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիան դառնում է արևելյան բռնապետություն` այդ բառի վատ իմաստով: Այդ մասին Քոչարյանը լրագրողներին հայտարարել է ապրիլի 24-ին` մեկնաբանելով Թուրքիայի անցումը կառավարման խորհրդարանական ձևից նախագահականի:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն ակնկալել իրականացված բարեփոխումներից հետո, փոխնախարարը հայտարարել է. «Գիտե՟ք խնդիրը որն է: Ֆուտբոլային դիվանագիտությունը դարձավ լակմուսի թուղթ, որը ցույց տվեց, թե արդյոք Թուրքիան իրիականում ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը, թե միանգամայն այլ նպատակներ ուներ: Պատահական չէ, որ Թուրքիայում իրականացված փոփոխությունները հանկընկան ԵՄ հետ փոխգործակցությանն առնչվող գործընթացներին: Էրդողանի կողմից այդ քաղաքականության մերժումը նշանակում է միայն մեկ բան. այդ երկիրը հեռանում է Եվրոպայից և ընթանում բռնապետության ճանապարհով, և սահմանադրական բարեփոխումները վերջին քայլն էին այդ ուղղությամբ»: