Արմինֆո.Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները պետք է առաջընթաց ապրեն, որպեսզի Հայաստանը դառնա զարգացած երկիր: Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրղների հետ զրույցում այդպիսը կարծիք է հայտնել ամերիկահայ խոշոր գործարար Նուբար Աֆեյանը:
«Մենք պետք է աշխատենք, որպեսզի դառնանք օրինակ այլ ժողովուրդների համար և ցույց տանք, թե ինչպես կարելի է, վերապրելով կոտորածը, երկիր կառուցել և դառնալ հզոր պետություն, որն օգնում է մյուս երկրներին: Հայաստանն ունի այդ հնարավորությունները, հարկավոր է կամք, և ապագան կլինի լուսավոր», - ընդգծել նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը հավատում է իշխանության կողմից իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին և ժողովրդավարության զարգացմանը, Աֆեյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Սակայն մենք բոլորս անհամբեր ենք, քանի որ ցանկանում ենք դառնալ հրեական տիպի երկիր: Ձեռնարկվում են որոշ գործողություններ, և դրանք պետք է լինեն շարունակական: Վերջին ժամանակները մենք տեսնում ենք որոշ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Սակայն պետք է հաշվի առնել, որի նույնիսկ Ամերիկայում, և շատ երկրներում կան մարդիկ, որոնք ցնկանում են հարստանալ ապօրինի եղանակներով», - եզրափակել է նա: