Arminfo.info



 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 15:33
Էմմանուիլ Մկրտչյան

Թիմուր Ուրազաև. Մենք պետք է մտածենք պրագմատիզմի մասին, որպեսզի պետական մեխանիզմներն աշխատեն քաղաքացիների և հասարակության շահերի օգտին

Թիմուր Ուրազաև. Մենք պետք է մտածենք պրագմատիզմի մասին, որպեսզի պետական մեխանիզմներն աշխատեն քաղաքացիների և հասարակության շահերի օգտին

Արդեն ուղիղ մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում  Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն իր դիվանագիտական առաքելությունն է իրականացնում մեր երկրում: ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը հանդիպում է ունեցել դեսպանի հետ և խնդրել նրան կիսվել իր տպավորություններով և  կարծիքով  միջազգային  հարցերի լայն շրջանակի շուրջ, որին առնչվում է Հայաստանը:

Հարգարժան պարոն դեսպան, վերջերս Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները՝  նշանավորելով  երկրի պետական կառուցվածքում լուրջ փոփոխությունների սկիզբը.  այն է՝  կառավարման նախագահական մոդելից  խորհրդարանականի    անցումը: Ինչպիսի՞  տպավորություններ ունեք այդ գործընթացից:

Առաջինը՝ որպես բարեկամ երկրի ներկայացուցիչ, կցանկանայի շնորհավորել հայ ժողովրդին, ձեր գործակալության ընթերցողին, Հայ Առաքելական Եկեղեցին  Սուրբ Զատիկի անցած տոնի կապակցությամբ և խաղաղություն և ամենայն բարիք  մաղթել բոլորին: Ինչպես նաև կցանկանայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ  շնորհավորել   քաղաքական այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք, ունենալով ժողովրդի աջակցությունը՝ հաղթանակ են տարել այդ ընտրություններում, և որոնք շատ անելիքներ ունեն Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին: Ղազախստանյան կողմը և, մասնավորապես, Ղազախստանի կառավարությունը հակված է կայուն և բարիդրացիական հարաբերություններ պահպանել Հայաստանը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ: Առավել ևս, որ մեր երկրում նույնպես իրականացվում են քաղաքական բարեփոխումներ՝   խորհրդարանական մոդելի աստիճանական անցման ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընտրությունների ընթացքին հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները: Ինչպիսի՞ն է Հայաստանում անցած ընտրական գործընթացների նրանց գնահատականը:

 

Ղազախստանից ժամանել էր դիտորդների բազմանդամ խումբ, և ոչ միայն ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի կազմում, այլ նաև՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կազմում: Նրանք մեր սենատորներն են, պատգամավորները և, ի դեպ, ժամանել էին նաև տեղական օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, որոնց թվում կային նաև Ղազախստանի հայազգի ներկայացուցիչներ: Նրանց համար այդ այցը Հայաստանի օրենսդրական համակարգը ուսումնասիրելու և երկու երկրների օրենսդրական դաշտի աշխատանքը համեմատելու լավ հնարավորություն էր ընձեռել: Մեր փորձագետների գնահատմամբ, ընտրություններն անց են կացվել բարձր կազմակերպչական և տեխնիկական մակարդակով: Առաջին հերթին  նկատի ունեմ տեխնիկական նորամուծությունները, որոնք թույլ տվեցին քվեարկության ընթացքում խուսափել  կեղծիքներից:  Բացառությամբ որոշ աննշան տեխնիկական խափանումների, որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, չի հայտնաբերվել և չի գրանցվել: Ամեն ինչը կազմակերպված էր շատ գրագետ և շատ լավ, և մարդիկ նույնպես մեծ պատասխանատվությամբ  մոտեցան իրենց քաղաքացիական պարտքի կատարմանը: Ամեն դեպքում, նման լիբերալ  հասարակության համար ընտրություններին ավելի քան 60 տոկոս  ընտրողների մասնակցությունը շատ ու շատ լավ արդյունք է: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ Հայաստանում անցկացված ընտրությունները շատ կարևոր են սահմանադրական բարեփոխումների առումով, որոնց իրականացումը սկսվել է այստեղ՝ Հայաստանում: Մենք նույնպես սկսել ենք նույնանման բարեփոխումների գործընթացը Ղազախստանում և նույնպես շարժվում ենք դեպի լիբերալացում և երկրի կառավարման խորհրդարանական կառուցվածք: Պարզապես մեզ մոտ այդ Ճանապարհը ավելի երկար է լինելու: Հայաստանում այն կավարտվի արդեն հաջորդ տարի, իսկ մեզ մոտ, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, այն տևելու է ավելի երկար:  Սակայն, հասկանում ենք, թե որ գործիքներն են արդյունավետ աշխատում, և որոնք չեն աշխատում, և այդ իսկ պատճառով մենք նույնպես պետք է մտածենք պրագմատիզմի մասին, որպեսզի պետական կառույցներն ու գործիքները աշխատեն քաղաքացիների և հասարակության շահերի օգտին և, երևի թե, համապատասխանեն զարգացման որոշակի օրենքների՝ տեղեկատվական տարածության կանոններին, հասարակական կարծիքին և տրամադրություններին: Այդ ամենը պետք է նկատի ունենալ:

Այս տարի Հայաստանն ու Ղազախստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց զարգացման հեռանկարները:

Սա լավ առիթ է՝ հիշելու թե ինչ դժվար ճանապարհ ենք մենք անցել միասին և ինչ անելիքներ ունենք ապագայում: Ժամանակն է  սկզբնական հետևություններ  անել այն մասին, թե որտեղ ենք թերացել, որտեղ սխալվել: Սակայն, որպեսզի հոբելյանական տարում ավելի լավատես լինեմ,  ասեմ,  որ,  այնուամենայնիվ, 25 տարվա ընթացքում մենք շատ բաների ենք հասել: Առաջինը՝ մենք  կարողացանք պահպանել մեր հարաբերությունները ԱՊՀ շրջանակներում, հորիզոնական կապերը մեր հասարակությունների միջև. այն է առանց վիզայի մուտք գործելու կարգավիճակը, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության այլ տեսակները: Խոսելով էական և շոշափելի ինտեգրացիոն նվաճումների մասին՝ դժվար կլինի  գերագնահատել միասնական անվտանգության այնպիսի համակարգի ստեղծումը, ինչպիսին է ՀԱՊԿ-ն է, և, իհարկե, այդ ամբողջ աշխատանքի գագաթնակետն է  հանդիսանում Եվրասիական տնտեսական միությունը: Հետևելով տրամաբանական շարքին՝ մենք կարող ենք խոսել նաև  Հայաստանի և Ղազախստանի բազմաթիվ նախաձեռնությունների մասին, որոնք մենք  կարողացանք իրագործել. դա մեր ընդհանուր ցանկությունն է հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու, դա նաև առանց միջուկային զենքի աշխարհն է, դա նաև վերոհիշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում մեր քաղաքացիների շփման ազատությունը  պահպանելու ցանկությունն է: Դուք գիտեք, որ Ղազախստանում շուրջ  30-40 հազար հայ է բնակվում, նրանց մեծամասնությունը մեր քաղաքացիներն են, և նրանք հնարավորություն ունեն ազատ ճանապարհորդելու Ղազախստանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ պահպանելով տնտեսական կապերը: Դա մեծ նվաճում է: Ինչ վերաբերվում է Ղազախստանին, ապա մենք պետք է  սթափ գնահատենք, թե որքանով խորն են մեր բարեփոխումները, որպեսզի այն նվաճումները, որոնց մասին ես հիմա խոսում եմ, լինեն անխախտելի և, ավելին,  որպեսզի  այդ նվաճումները հարթակ դառնան մեր հասարակությունների, տնտեսությունների, քաղաքական համակարգի հետագա զարգացման համար:

Պարոն դեսպան, ինչպես հայտնի է, ամենահաջող դիվանագիտությունը հիմնված է փոխադարձ տնտեսական շահերի վրա: Մոտ 15 տարի առաջ Հայաստանն ու Ղազախստանը սկսել են ամրապնդել այդ հարաբերությունները, կային մի քանի հետաքրքիր նախագծեր, Հայաստանում անգամ հիմնվել էր ղազախստանյան կապիտալով բանկ, որը պատրաստ էր իր վրա վերցնել հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության ֆինանսավորման առաքելությունը, սկսվել էին գործարարների միջև հանդիպւմները: Ճգնաժամը սկսվելուն պես այդ ամենը փլուզվեց, սակայն ճգնաժամից հետո համագործակցության միտումներ, կարծես թե, չեն դիտվում: Որքանո՞վ է Ձեր դիվանագիտական առաքելությունն ուղղված այդ  համագործակցության վերականգնմանը և զարգացմանը: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսակետից ո՞ր հայեցակարգն եք Դուք սատարում, ինչպես եք գնահատում հնարավոր ռիսկերը:

Բանկը, որի մասին դուք խոսում եք, և այն պլանները, որոնք գոյություն են ունեցել մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկիզբը, հենց այդ ճգնաժամի, ինչպես նաև հիշյալ բանկի  ղեկավարության անբարեխիղճ կառավարման զոհն են դարձել: Ինչպես հավանաբար գիտեք, բանկը սկսել էր կորուստներ կրել, և պետությունը ստիպված էր  չափազանց  խոշոր օգնություն տրամադրել նրան պետական պահուստային հիմնադրամներից, և որպեսզի ավանդատուների միջոցները չկորչեն, այժմ այն աշխատում է միայն ղազախստանյան շուկայում: Կցանկանայի նշել, որ սկսված ճգնաժամն այդպես էլ չավարտվեց՝  2008-ից սահուն անցնելով 2013-2015 թվականներ: Այն համակարգային ճգնաժամ է, որի վրա շերտավորվեցին նաև աշխարհաքաղաքական գործընթացները՝ և պատժամիջոցային պատերազմը և Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը: Ընդ որում, ես չեմ բացառում, որ հիմքում ընկած է ոչ թե խրոնոլոգիական զուգադիպությունը, այլ նաև  խորը հաշվարկը, համենայն դեպս այն ուժերի, որոնց ջանքերն ուղղված են հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրման նպատակահարմարության նկատմամբ հավատի ոչնչացմանը, քանի որ, ինչպես էլ որ դիտարկենք, ամեն ինչը վերջին հաշվով հանգեցնում է այնպիսի աշխարհաքաղաքական գործոնների, ինչպիսին է Ռուսաստանի առաջնային դերը այդ ինտեգրացիոն նախագծերում: Պետք է մեկ կողմից օբյեկտիվ լինել, իսկ մյուս կողմից պետք չէ վախենալ ռիսկի գնալ: Ամեն դեպքում, մենք  առաջ կգնանք մեր փոխադարձ տնտեսական հնարավորությունների հարստացման և ընդլայնման ճանապարհով՝ շեշտը դնելով առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի վրա: Իսկ որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, նրանց պետք է  տարածաշրջանային շրջանակներում միմյանց հետ  աշխատելու և համատեղելի դառնալու հնարավորություն տալ:

Ինչ վերաբերվում է հայ-ղազախստանյան նախագծերին, եկեք դրանք բաժանենք առևտրային և ներդրումային մասերի: Առաջին հերթին՝ սա ամեն երկրի համար բարենպաստ ներդրումային միջավայրի հաշվին ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն է, և այդ իմաստով Հայաստանի հետ մենք անգամ փոքր ինչ մրցակիցներ ենք, քանի որ մենք բոլորս, վերջին հաշվով,  խոշոր ուղղակի ներդրումների շահառուներ ենք: Սակայն, Ղազախստանն ու Հայաստանը կարող են համագործակցել.  ես խոսում եմ խոշոր ներդրումների մասին, անել այն, ինչ արվում է խոշոր  անդրազգային կորպորացիաների  մակարդակով, և ոչ թե երկրորդական բանկերի մակարդակով: Ինչպես ասում են « փողը լռություն է սիրում», և ներդրումները նույնպես սիրում են խաղաղ և բարենպաստ պայմաններ, իսկ այստեղ  ներդրումային և առևտրային ոլորտում մենք հնարավորություններ չունենք համոզված լինելու բարձրակարգ լոգիստիկայի առումով՝ անգամ ներդրումներ կատարելով որոշակի նախագծերի մեջ, շատ կայուն, երկարատև լոգիստիկ ուղղությունների և կապերի մեջ:

Հայ-ղազախստանյան հարաբերություններն իրենց գագաթնակետին էին հասել 2009-2011 թվականներին, երբ մեր տարեկան շրջանառությունը հասնում էր $25-30  միլիոնի, չնայած դա շատ փոքր ցուցանիշ է, սակայն այդ ժամանակ Ղազախստանի արտահանման 90%-ը կազմում էր հացահատիկը, նավթն ու նավթամթերքը, հեղուկ գազը և այլն: Այժմ մեր ապրանքաշրջանառությունը կրճատվել է՝ 2015 թվականին  հասնելով  անհավանական փոքր ծավալի՝ $5 միլիոն: 2016 թվականին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ակտիվացման հաշվին այն աճել է 46%. 2006-2011 թվականներին ղազախստանյան արտահանողները կարող էին Հայաստանի  շուկա դուրս գալ իրենց սեփական արտադրանքով, որը  մրցունակ էր: Իսկ պայմանների փոփոխման արդյունքում,  ես ոչ ոքի չեմ մեղադրում, չէ որ դա շուկա  է՝ այն շարժունակ է, այն նման է ջրի, որը հոսում է այնտեղ, որտեղ խորն է՝ այդպես էլ ապրանքները. Գնում են այնտեղ, որտեղ կարող են դիմակայել մրցակցությանը. մեր հացահատիկային արտադրանքը հայկական (և ոչ միայն հայկական) շուկայում դարձել է ոչ մրցունակ: Նույնը տեղի ունեցավ և Աֆղանստանի, և Իրանի, և մի շարք այլ շուկաներում, քանի որ մեր տեղը զբաղեցրել է ավելի էժան արտադրանքը՝ նույն կարգի, սակայն  ավելի ցածր որակի: Մեր ալյուրը փոխարինեցին պակիստանյան ալյուրով, որը կլասիկ դեմպինգի օրինակ է:

Մյուս կողմից՝ խոշոր խնդիր է լոգիստիկայի բացակայությունը: Մենք  մի շարք գործարար համաժողովներ ենք կազմակերպել  և Հայաստանում, և Ղազախստանում: Մենք գործարար աշխարհին ասում ենք՝ «Պետությունը ստեղծում է բոլոր պայմանները, մենք ամեն հնարավոր աջակցությունը  կցուցաբերենք»: Իսկ  մեզ պատասխանում են. «Մենք ծախսերն ենք հաշվարկում, և դրանք բարձր են»: Իսկապես, հյուսիսային ուղիով՝ մեկ փակվող, մեկ բացվող Լարսով, դրան գումարած  ճանապարհածախսը, գումարած Ռոսաստանի կողմից սահմանված որոշակի սակագները՝ այդ ամենը գումարվում է իրար և ինչպես մեր ապրանքներն են Հայաստանում դառնում ոչ մրցունակ, այնպես էլ  հայաստանյան ապրանքները մեզ մոտ: Իսկ Իրանում ինքներդ գիտեք ինչ վիճակ է: Ես էլ չեմ ասում որ Արևմուտքից դեպի Արևելք Հայաստանի սահմանի 85%-ը  ուղղակի փակված է հարևան երկրների կողմից: Եվ այստեղ թե իմ, թե մեր բիզնեսի զուտ ցանկությունը շատ քիչ է, քանի որ բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ ստեղծված են նորմալ պայմաններ, և որտեղ կա ամենակարևորը՝ անմիջական և ուղիղ լոգիստիկա: Ճանապարհների բացակայության պայմաններում, որքան էլ ես ջանքեր գործադրեմ, դժվար թե ես կարողանամ օգնել: Սակայն մեկ, թեպետ ժամանակավոր, բաղադրիչ կա: Դա ԵԱՏՄ-ն է: Ընթացակարգերի պարզեցման շնորհիվ մենք արդեն հասել ենք այդ  46% աճին: Իսկ եթե մենք դրան ավելացնենք նաև արտոնյալ սակագները, ենթադրենք, ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստան-Ռուսաստան-Հայաստան եռակողմ նախագծի ներքո, ապա մեր ապրանքները կարող են հայտնվել Հայաստանում, և դա կավելացնի ապրանքաշրջանառությունը: Մենք բավականին լայն արտահանվող ապրանքատեսակների շարք ունենք, և մեր ընկերություններն ունեն բավականին լավ հնարավորություններ այդ արտահանմանն ուղղված նախագծերում ներդրումներ կատարելու համար: Սակայն մինչև չլինեն կայուն ենթակառուցվածքներ, ներդրողները կդժվարանան աշխատել: Եվ դրանում մեղավոր չեն Ղազախստանը կամ Հայաստանը, ուղղակի իրադրությունն է դեռևս այսպես ձևավորվում, և այն պետք է ուղղվի եռակողմ հիմքերով՝ Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, որպեսզի կարողանանք ձևավորել առնվազն արդար մրցակցային միջավայր:

Կարո՞ղ եք բացել  փակագծերը՝  ի?նչ «եռակողմ» խնդիրների մասին է խոսքը, չէ՞ որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ամեն ինչը, կարծես թե, ներդաշնակ է աշխատում:

Առաջին հերթին կցանկանայի  նշել, որ բացարձակ ոչ բոլոր ապրանքատեսակների համար են գործում նույն սակագները ԵԱՏՄ-ի շրջանակներում: Ենթադրենք, թե նավթի և նավթամթերքների, հեղուկ գազի համար ռուսաստանյան երկաթգծի փոխադրումների սակագները տարբերվում են Ղազախստանի տարածքում գործող սակագներից: Եվ դա առաջացնում է մշտական վեճեր և տարաձայնություններ, որոնց մասին շատ հաճախ հրապարակայնորեն չի խոսվում: Մենք պետք է խաղի կանոնները դարձնենք առավելագույնս թափանցիկ և արդարացի: Այստեղ պատնեշները և մասնակից երկրների պաշտպանական միջոցները պետք է նվազագույն  լինեն, քանի որ, որոշակի իմաստով, անարդար կամ ոչ թափանցիկ խաղը կարող է քայքայել հենց ինտեգրացիոն  կանոնների օգտակարության գաղափարը: Մենք այդ մասին խոսում ենք  և խոսում ենք ազնիվ: Եթե  ԵԱՏՄ փոխադարձ շրջանառության բաժինը կազմում է միայն 13%,  ապա Եվրամիության երկրներում այն կազմում է 63%. Եվրոպայում արտադրվում է  զանազան ապրանքների մի լայն տեսականի, իսկ Ռուսաստանում  և, օրինակ, Ղազախստանում արտադրվող ապրանքատեսակները շատ նման են, և բնական է, որ մեր արտահանողները,  սպառող չգտնելով Ռուսաստանում կամ Հայաստանում, գնում են դեպի Հնդկաստան, Իրան, Աֆղանստան: Ի արդարություն, պետք է ասել, որ  ֆիզիկական ծավալների առումով  Ղազախստանի առևտուրը Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների հետ ավելացել է, սակայն թվային արտահայտմամբ այդ ցուցանիշները այդքան էլ բարձր չեն ազգային արժույթների արժեզրկման պատճառով: Պատժամիջոցային պատերազմը և որոշ ֆինանսական շուկաների ճգնաժամը նույնպես ազդեցություն են թողել: Ընդ որում, վերջին գործոններն անհամեմատ ավելի ազդեցիկ գտնվեցին, քան մեր  ներինտեգրացիոն առևտրային կառուցվածքի բացթողումերը:

Հիշու՞մ եք, երբ հայտարարեցին առաջին պատժամիջոցները   և փակեցին ճանապարհները, լեհական, ուկրաինական, սլովակիական բեռնատարների վարորդները, որոնք ապրանքներ էին բերում Ղազախստան, չկարողացան անցնել Ռուսաստանի տարածքով: Եվ ի՞նչ արեցին նրանք: Նրանք ուղղակի շրջվեցին և հետ գնացին. դա ավելի լավ էր, քան կանգնել պարապուրդի տակ և կորուստներ կրել: Պատկերացնու՞մ եք, թե ինչքան բան կորցրեցին մեր գործարարները, և ամենակարևորը՝ խոցվել էր  գործարար համայնքի հավատը նման խնդիրները առանց բիզնեսին վնասելու և արագ լուծելու մեր երկրների և կառավարությունների կարողությունների հանդեպ: Այդ պատճառով ԵԱՏՄ շրջանակներում մենք պետք է վարենք շատ կիրթ և միաժամանակ շատ ազնիվ և թափանցիկ քաղաքականություն:

Կա ևս մեկ հետաքրքիր  գլոբալ նախագիծ ՝ Մետաքսե մեծ ճանապարհը: Ինչպես եք կարծում, արդյո՞ք կարելի է Հայաստանին ավելի  ամուր ներգրավել այդ նախագծինԿարելի՞ է ԵԱՏՄ-ն համալրել, լրացնել «Մետաքսի ճանապարով»:

 

Եթե Դուք հիշում եք, անցյալ տարի, երբ Ղազախստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը երրորդ երկրների հետ մեր կողմից հայտարարվել է  առաջնային խնդիր՝ ներսում պարփակվել մեզ չի կարելի: Ես արդեն խոսել եմ Եվրամիության հետ Ղազախստանի առևտրի մասին՝ նշելով, որ ԵՄ ապրանքների տեսականին շատ ավելի լայն է: Պետք է շեշտը դնել դիվերսիֆիկացման վրա, պետք է զանազանել մատակարարումները: Սակայն, մինչև դրան հասնելը անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն ապրանքներն ու ծառայությունները, այլ նաև տեխնոլոգիաները, որոնց հիման վրա այդ ապրանքներն արտադրվում են, հնարավոր լինի ստանալ նույն Չինաստանից, Թուրքիայից, Նոր Զելանդիայից, Իրանից, Վիետնամից:

 

Եթե ես չեմ սխալվում, մոտ 40 երկիր ցանկություն է հայտնել ԵԱՏՄ-ի հետ հիմնել ազատ տնտեսական գոտի կամ սահմանել առաջնային, արտոնյալ  առևտրային պայմաններ: Եվ մենք ասում ենք՝  պետք է գնալ այդ ճանապարհով, նրանցից ստանալ  անհրաժեշտ ամենը, մինչև որ ինքներս չկարողանանք հագեցնել մեր շուկան: Այո, պատժամիջոցային պատերազմը խանգարում է այդ ամենն անել արևմտյան ուղղությամբ,սակայն արևելյան ուղին բաց է և  համաչափ զարգանում է: Դեռևս երկու տարի առաջ մենք խոսել ենք այն մասին, որ պետք է կապակցել ԵԱՏՄ-ն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հետ, որը ոչ միայն ավանդական, այլ նաև մշտական առևտրային ճանապարհ է հանդիսանում, որի երկայնքով կարելի է կառուցել կիրթ տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ սկսած տրանսպորտային միջանցքներից, ֆինանսական հնարավորություններից, մաքսային, հարկային գործառնություններից: Բայց այդ «առևտրային կոլլայդերը» կառուցելու և այն հավուր պատշաճի հագեցնելու համար պետք են մեծ գումարներ: Չինաստանը ներդրումներ է կատարում այդ նախագծի մեջ, արդեն շատ բան արված է, այդ թվում՝ հիմնված է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, որի կապիտալում մասնակցություն ունի նաև Ղազախստանը, որը ծրագրի շրջանակներում տրանսպորտային ուղիներ է կառուցել իր ողջ տարածքում: Մենք  ենթակառուցվածքներն ենք զարգացնում՝ սկսած լցակայաններից, ճաշարաններից, հյուրանոցներից և այլն, և աշխատանքները շարունակվում են: Մենք պատրաստ ենք սպասարկել նաև Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան ՝ Ռուսաստանով և Ղազախստանով, դեպի Պետերբուրգ և ելք դեպի Բալթիկ ծով:

 «Մետաքսե ճանապարհի» տնտեսական գոտին կարևորագույն լրացուցիչ նախագիծ է, որն անհրաժեշտ է զարգացնել՝ հաշվի առնելով Չինաստանի ներկայիս հնարավորությունները: Բնականաբար, «Մետաքսի ճանապարհն» անցնում է Ղազախստանի տարածքով, և մենք պատրաստ ենք գործադրել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային փոփոխությունները: Ճանապարհը տանում է դեպի Կասպից ծով, այնուհետև Կասպից ծովից հետո դեպի Սև ծով : Ամբողջ խնդիրը այն է, որ Ղազախստանը, ինչպես նաև Հայաստանը, դեպի բաց ծով ելք չունի: Այդ պատճառով Ղազախստանը տրանսպորտային սեգմենտը  դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնային տարր, և ոչ միայն: Անկախության տարիների ընթացքում Ղազախստանն իր տարածքում ավելի լայն երկաթգծի ցանց է կառուցել, քան՝ ԱՊՀ մնացած բոլոր երկրները միասին: Ղազախստանի երկաթգծի բազմաթիվ հատվածներ անցել են Ռուսաստանի տարածքով, Կենտրոնական Ասիայի երկրներով: Այժմ մենք ամեն ինչը սահմանափակել ենք երկրի ներսում: Մենք կառուցել ենք ներքին ցանց, որը կապակցում է երկրի գրեթե բոլոր 14 մարզերը, որից հետո գնում է դեպի արտաքին շուկաների ելքերը: Օրինակ, Ակտաու քաղաքում մենք  կառուցել ենք մեծ հանգուցային օդանավակայան, երկաթգիծ, ծովային նավահանգիստ: Կասպից ծովի միջոցով մենք փոխադրումներ ենք իրականացնում դեպի Իրան, Ադրբեջան, իսկ այնտեղից՝ դեպի Վրաստան, Թուրքիա և այլն: Մենք  Թուրքմենիայի տարածքով հսկայական թողունակությամբ երկաթգիծ ենք թողարկել, որը թույլ է տալիս Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի միջոցով դուրս գալ դեպի Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս, իսկ այնտեղ արդեն իսկ բացվում են ասիական շուկայի լայն հնարավորությունները: Արտահանված արտադրանքի կլանման  մակարդակն այնտեղ  անսպառ է, համենայն դեպս, տեսանելի ապագայում:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն, իհարկե, փոքր-ինչ հեռու է այդ ուղուց, սակայն հարցն այստեղ առաջին հերթին քաղաքական բնույթ է կրում. պետք է հարևանների հետ հարցերը լուծել և առաջ շարժվել: Եթե գոնե միջին ժամկետային հեռանկարի սահմաններում այդ հարցը դրական լուծում ստանա, և սահմանները բացվեն, հնարավոր կլինի հանգիստ միանալ այդ խոշոր առևտրային ուղուն: Սակայն քաղաքականությունը, ցավոք սրտի, խոչընդոտներ է առաջացնում տնտեսության համար: Ես որևէ խորհուրդ տալ չեմ կարող, կա միայն մեկ ուղի ՝ պետք է կարգավորել քաղաքական խնդիրները, որպեսզի արտաքի

Ի՞նչ կասեք մի ծրագրի  վերաբերյալ, որի մասին  բազմիցս խոսվել է, նկատի ունեմ Հայաստանն Իրանի հետ կապող երկաթգիծը

Ես այդ հարցի մասին հետաքրքրվել եմ Հայաստանի և Իրանի իմ գործընկերների հետ զրուցելու ժամանակ, և կարող եմ ասել միայն՝ նրանց խոսքերից ելնելով: Չէի  ուզենա ցանկալին ներկայացնել որպես իրականություն, սակայն այստեղ խնդիրն առաջին հերթին ֆինանսավորման և դրա  փոխիրացման մեջ է: Պետք է հասկանալ, որ ողջ աշխարհը գտնվում է մրցակցության պայմաններում, և  Հայաստանը կարող է  հստակ ներգրավվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մեջ: Այստեղ երկու ուղի կա. Վրաստան-Ադրբեջան-Կասպից  ծով և այլն, և Վրաստան-Հայաստան-Իրան: Պետք է ժամանակ չկորցնել և զարգացնել այս ուղղությունը: Չէ որ սա ոչ  միայն տրանզիտային սակագների ձեռքբերումը  կամ բեռների փոխադրումն է: Նման իրադարձություններին միշտ հետևում  են  մարդկային  հոսքերը, տնտեսական կյանքի ակտիվացումը: Մի փոքր աշխուժություն, մի փոքր կյանք՝ և բացվում են այն հնարավորությունները, որոնց մասին անգամ ենթադրություններ անելն անհնարին էր: Այստեղ ամենակարևորը չուշանալն է:  Քանի որ այնտեղ, որտեղ շուկաները ունակ չեն համաշխարհային տնտեսության մեջ, աշխատանքի բաշխման և բաժանման  մեջ  ներգրավվելու, նման շուկաներն արժանանում են  կամ հումքային կցորդի ճակատագրին, կամ ստիպված կատարում են որևէ էժանագին օժանդակ գործառույթ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով