Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 17:34
Նաիրա Բադալյան

«Մաքուր Հայաստանե ծրագիրը կմեկնարկի հենց այսօրվանից. վարչապետ

«Մաքուր Հայաստանե ծրագիրը կմեկնարկի հենց այսօրվանից. վարչապետ

Արմինֆո.Աղբահավաքության հետ կապված վիճակն ուղղակի ողբերգական է, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստանե նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերումե։ Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մեկնարկել «Մաքուր Հայաստանե ծրագիրը հենց այսօրվանից։ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին նա հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ            աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։

 

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:

 

Հանձնարարվել է նաև «Մաքուր Հայաստանե ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ՝ իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:

 

«Այս ծրագրի հետ կապված բազմաթիվ հանձնարարականներ ունենք, սակայն մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք: Պարզապես անթույլատրելի է. հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես՝ ամեն ինչ լավ է, բացի աղբահանությունից»,-նշել է վարչապետը և, դիմելով համապատասխան գերատեսչությունների ղեկավարիներին, հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին:

 

«Մաքուր Հայասատանե ծրագրի հետ կապված վարչապետը կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ սահմանել հստակ խաղի կանոններ, խախտումների տուգանքների, կանխարգելման միջոցառումների իրականացման համար: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Վարչական իրավախախատումների մասին օրենսգրքում կա որոշակի պատասխանատվություն նախատեսված աղբահանության կանոնների խախտման համար. «Սակայն դա հստակ չէ և սանկցիաների տեսանկյունից, կարծում եմ, վերանայման կարիք կա: Մենք Ձեր հանձնարարականի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում կնախատեսենք նոր հոդվածներ դրա համար»:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Читатель
Как-то неожиданно, можно сказать, внезапно...

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7105

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի