Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանությունե թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:
«Հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊե ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռևս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ: Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: