Arminfo.info



 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 16:10

Սերժ Սարգսյան. Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը

Սերժ Սարգսյան. Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը

Արմինֆո.«Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում:

«Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը», - նշել է նախագահը:

 

Նա հավաստիացրել է, որ պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: «Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը: Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները», - հայտարարել է Ս.Սարգսյանը:

Նախագահի համոզմամբ, հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: «Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար: Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով: Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է: Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին: Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով: Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին: Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում», - ընդգծել է ՀՀ նախագահը: 

Պետության ղեկավարը հայտարարել է, որ մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: «Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները: Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը: Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛, տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու: Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ: Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:  Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս: Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ: Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը: Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Генрих
Редкостная глупость

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Այս տեմպերով Այս տեմպերով "դեմարկացիան" կհասնի նաև Երևան. Փաշինյանը տավուշցիներին նշել է անհապաղ Ադրբեջանին 4 գյուղ հանձնելու անհրաժեշտությունը
Փաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվումՓաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում
Ստոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններըՍտոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունենՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Իրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդինԻրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
Երևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. ՓաշինյանԵրևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. Փաշինյան
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններինՀայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններին
Հնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասինՀնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասինՀայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
Տավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլարՏավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլար
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելունՋո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն
ԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի  երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա
Ալիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէԱլիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէ
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Պարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց էՊարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց է
Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավորԸնդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավոր
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետՍտոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Պետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելՊետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարըԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարը
Զատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայումԶատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայում
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆ
Ընդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծովԸնդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծով
Ֆիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորությունՖիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորություն
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարումՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարում
ՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ
Արամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմինԱրամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմին
Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումըՄարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը
"Նիկոլ դավաճան". ՀՅԴ-ի ակցիան՝ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց
Փորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ էՓորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ է
Վարդգես Սուրենյանցի Վարդգես Սուրենյանցի "Սալոմե" գլուխգործոցը վերադառնում է Ազգային պատկերասրահ
Մուրադ Մերզուկին՝ Մուրադ Մերզուկին՝ "Նռան գույնը" ներկայացման մասին. "Ես հավատարիմ եմ մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը, բայց, միևնույն ժամանակ, պահպանել եմ իմ անձնական մեծ ազատությունը"
ՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասինՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասին
Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատումԳեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
Միրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևըՄիրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրըՄեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրը
Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններինՀնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
Լևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումըԼևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումը
ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունները" հեռացնելու վերաբերյալ որևէ հրաման չի արձակել
Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ էՆախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
Գեներալ. Գեներալ. "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը քաղաքականացվում է
Նախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմսՆախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս
Երեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարարԵրեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարար
ԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջ
Հայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսումՀայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունըՀայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունը
Փաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբՓաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբ
Հայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն էՀայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է
Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականինԱմերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականին
ՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասինՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասին
ԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբ
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներինԵվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին
Ապրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքներըԱպրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքները
Քննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասինՔննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունըԵվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
Հայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարությունՀայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարություն
Արցախի տեղեկատվական շտաբը հայկական ԶԼՄ-ներին կոչ է արել զերծ մնալ Արցախի իշխանությունների վրա անհիմն հարձակումներիցԱրցախի տեղեկատվական շտաբը հայկական ԶԼՄ-ներին կոչ է արել զերծ մնալ Արցախի իշխանությունների վրա անհիմն հարձակումներից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք "Պաշարված Լենինգրադի երեխաների" հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից և ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկում
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. ՓաշինյանՀայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան