Արմինֆո. ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ-ն Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օրվա շրջանակներում, ապրիլի 15-ին, իրականացրեց ծառատունկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանին կից զբոսայգում։ Ընկերության աշխատակիցների ջանքերով այգին համալրվեց 4 տեսակի ծառերով՝ հացենի, թխկի, կաղնի և արոսենի։
Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց Ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, «Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բնության առջև։ ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ-ն որոշեց միանալ շաբաթօրյակի միջոցառմանը և իր ներդրումը կատարել քաղաքի մաքրության և կանաչապատման գործում՝ դարձնելով այն ավելի գեղեցիկ և հաճելի»։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ով նշեց, որ համալսարանի ուսանողները իրականացրել են այգու մաքրման աշխատանքները և ողջունեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի նախաձեռնությունը։Պարոն Ղազարյանը ուրախ էր տեսնել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի աշխատակիցների կազմում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուղանողներ և շրջանավարտներ։
Ծառատունկի մեկնարկին հակիրճ ներկայացվեցին ծառ տնկելու կանոնները։ Ռեսուրսների կայուն կառավարման և կանաչ տնտեսության հարցերում խորհրդատվություն իրականացնող մասնագետների խոսքով՝ ծառերի բոլոր տեսակներն ունեն տեղական ծագում։ Դրանց բազմազանությունը թույլ կտա հետագայում առավել լավ հարմարվել պայմաններին, ինչպես նաև կբացառի ծառերի համատարած վարակմանը։
«Ծառատունկն իրականցնելիս օգտագործվել է նորագույն տեխնոլոգիա՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, որը թույլէ տալիս խնայել ջուրը և դարձնումէ աշխատանքն առավել արդյունավետ։ 2017թ․ մեր համար նշանակալից տարի է, քանի որ տոնումենք Ընկերության հիմնադրման 20 ամյակը։ Համոզվածենք՝ 20 տարիանցկ տեսնենք, որ այս ծառերի մեջ մեր ներդրումը բազմապատկիչ էֆեկտի արդյունք է տվել։ Թող այս օր մեր տնկած ծառերը դառնան ապագայում ներդրում կատարելու մնայուն հիշեցում», - նշել է ԻՆԳՈԱՐԵՄՆԻԱ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ-ն իր գործունեության ընթացքում մշտապես հատկանշական տեղ է հատկացնում սոցիալական պատասխանատվությանը։ Ընկերություն ը պարբերաբար հանդեսէ գալիս Հայաստանի զարգացմանը խթանող տարատեսակ նախաձեռնություններով. Հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերունդների աջակցմանը։ Տարիներ շարունակ ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ-ն հովանավորումէ «ՍինոփսիսԱրմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող Միկրոէլեկտրոնիկայի Միջազգային Օլիմպիադաները, ապահովում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» -ի կողմից իրականացվող ամառային ճամբարում երեխաների մասնակցությունը, ինչպես նաև իրականացրելէ IBM –իև ISTC Innovative Solutions and Technologies Center –ի կողմից կազմակերպված «Smarter Armenia '16» Hackaton ծրագրի հովանավորումը և այլ զանազան ծրագրեր։
Ընկերությունն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով այսօր տնկված ծառերի արմատների պես ամուր և մնայուն ապագա։