Արմինֆո.Ապրիլի 13-ին «Hayastan 24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար վերաբերում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովին, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ՀՀ գլխավոր դատգախազության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: