Արմինֆո.Եթե Ադրբեջանը հանդես գա ԵԱՏՄ-ին անդամակցելու նախաձեռնությամբ, Հայաստանն, անշուշտ, կունենա իր հատուկ կարծիքը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում` պատասխանելով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը Հայաստանի վերաբերմունքին առնչվող հարցին: «Կախված է, մասնավորապես, այն բանից, թե կոնկրետ ինչ նախաձեռնությամբ հանդես կգա Ադրբեջանը, արդյոք կցանկանա դառնալ դիտորդ, թե` լիարժեք անդամ:
Համապատասխնաբար, մենք էլ կձևավորենք մեր դիրքորոշումը, և այն մենք անպայման կունենանք այդ հարցի նկատմամբ», - նշել է հայ դիվանագետը:
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ վերջին տարում շատ մեծ հետաքրքրություն է դիտվում ԵԱՏՄ նկատմամբ` ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ մեր շատ այլ գործընկերների կողմից: «Այսպես, Վիետնամն արդեն ստացել է հատուկ կարգավիճակ, բանակցություններ են ընթանում Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, համագործակցում ենք նաև Իսրայելի և Թուրքիայի հետ: Գոյություն ունի ԵԱՏՄ անդամակցության որոշակի կարգ, որն ամրագրված է կանոնադրական փաստաթղթերում: Որոշումը կայացնելու են ԵԱՏՄ անդամները, որոնք այսօր հինգն են», -ասել է նա: