Արմինֆո. Վարչական դատարանը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանե դաշինքի հայցադիմումը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, որով մերժվում է քվեարկած ընտրողների մատնահետքերի համեմատական վերլուծություն կատարելու պահանջը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՕՐՕ-ի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը, դա ոչ միայն դաշինքի, այլև ողջ ազգի պայքարն է, քանի որ եթե ԿԸՀ-ն միջազգային դիտորդներին հայտարարել է խաչաձև ստուգում անցկացնելու պատրաստակամության մասին, իսկ հիմա ամեն բան անում է, որպեսզի խուսափի դրանից, նշանակում է՝ թաքցնելու բան ունի»,- ընդգծել է նա: Ավանեսյանի խոսքով, մատնահետքերի վերլուծությունը կարող է բացահայտել ընտրություններին մասնակցած քաղաքացիների իրական թիվը և բազմակի քվեարկությունների թիվը:
Նշենք, որ ՕՐՕ դաշինքը դիմել էր ՀՀ վարչական դատարան հայցադիմումով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08.04.2017թ. թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու մասին, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: