Արմինֆո. Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպ» կոնցեռնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում աշխատակիցներին ստիպում են ձայներ ներգրավել ՀՀԿ անդամ և ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին , որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: