Արմինֆո.Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերն այս ամսվա վերջին կայցելի Հայաստան: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի մամլո ծառայությունից:
«Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս ամսվա վերջին կայցելի Երևան, բայց այցի ճշգրիտ օրը դեռ հատնի չէ, այդ մասին լրացուցիչ կհայտարարվի», - նշել են Հայաստանում ԵՄմամուլի ծառայությունում:
Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Զալբերը ապրիլի 19-20-ը կայցելի Ադրբեջան և հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ: -կ-