Արմինֆո.Ռուսաստանը «գունավոր հեղափոխություններ» չի հանդուրժի, ինչպես իր սահմաններում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ մյուս երկրներում: Այս մասին «Միր 25»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են տարբեր երկրներում, լուրջ ապակայունացման բերելով այդ տարածաշրջաններում: Բնականաբար, մենք նման բաներ չենք կարող հանդուրժել և ամեն կերպ կաշխատենք Ռուսաստանում մեզ պահել համապատասխան ձևով և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ գծով մեր գործընկերներին»,-ասել է ՌԴ նախագահը:
Իսկ ավելի վաղ ՀԱՊԿ երկրներում «գունավոր հեղափոխությունների» վտանգի մասին հայտարարել էր Ղազախստաի նմախագահ Նուրսուլթան Նազարբաևը: