Արմինֆո.ԵԱՀԿ Երևանի գրասենյակը շարունակել է աջակցությունը Հայաստանին կազմակերպության բոլոր երեք չափումներով, 2016 թվականին ուշադրությունը սևեռվել է անվտանգության, տնտեսական ինտեգրման, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խրախուսման ոլորտների կառավարմանը և բարեփոխմանն աջակցությանը: Այդ մասին ասվում է 2016 թվականի գործունեության վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Երևանի գրասենյակն աջակցել է կառավարության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության, համակարգման բարելավմանը կենցաղային բռնության դեմ պայքարի գործում` ոստիկանական տեղամասերում սեմինարների կազմակերպման և տեղեկատվական անկյունների բացման ճանապարհով: «Միևնույն ժամանակ, բյուրոն սերտորեն համագործակցել է գործարար հատվածի, քաղաքացիական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` իրավանորմատիվային բազայի բարելավման, կորպորատիվ կառավարման և սոցիալական պատասխանատվության, ներդրումներ ի ներգրավման գործում սկզբուննքերի թափանցիկության և գործընկերների հետ հուսալի հարաբերությունների կառուցման նպատակով», - ասվում է զեկույցում:
Ուշադրության կենտրոնում են եղել նաև Օրհուս-կենտրոնների հնարավորությունների ընդլայնումը; միջազգային ուսումնական խորհրդաժողովների անցկացումը թվային պամության բնագավառում, որը կողմնորոշված է նոր միտումներին և գործիներին; երկրի քաղաքական կյանքում կանանց ներգրաման ավելացմանը; երիտասարդության մասնակցության մեծացումը; մարդու իրավունքների ամրապնդումը Օմբուդսմենի գրասենյակի հզորացման միջոցով; հանցավորության կանխարգելումն անչափահասների շրջանում; աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին; աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին: