Արմինֆո. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերանայելու նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան:
Ավելի վաղ դաշինքը դիմել էր ԿԸՀ, պահանջելով կատարել ընտրություններին մասնակցածների մատնահետքերի համեմատական վերլուծություն, բազմակի քվեարկության հնարավոր փաստերը բացահայտելու համար: Բայց ԿԸՀ-ն մերժել էր բողոքը`ՕՐՕ դաշինքի կողմից համապատասխան փաստարկների բացակայության պատճառով:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով ԿԸՀ-ին էր դիմել նաև «Հայ ազգային կոնգրես – ՀԺԿ» դաշինքը: Բայց ԿԸՀ-ն նմանատիպ ձևակերպմամբ նույնպես մերժել էր նաև այդ դիմումը: Այնուամենայնիվ, դաշինքը մտադիր է այդ հայցով դիմել Սահմանադրական դատարան:
ՕՐՕ դաշինքը խորհրդարանական ընտրություններում հավաքեց ավելի քան 2% ձայն, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` 1.5%-ից պակաս: Ընդհանուր առմամբ, Հայաստանի խորհրդարան անցան 4 ուժեր`Հանրապետական կուսակցություն - 58 մանդատ, «Ծառուկյան» - 31, «Ելք» դաշինք - 9 և ՀՅԴ – 7 մանդատ: