Արմինֆո.Դատական համակարգում հասունանում է հերթական կոռուպցիոն սկանդալը: Այդ մասին գրում է «Հրապարակը»:
Վկայակոչելով սեփական աղբյուրները` թերթը հաղորդում է, որ իրավապահները պարզել են դատական գործերով սահմանված տուգանքների վերաբերյալ կատարողական թերթիկների անհետացումը։ Խոսքը վերաբերում է քրեական գործերին, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։
Թերթը նաև հաղորդում է, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին եւ հարցաքննում։ Ըստ լրջանառվող լուրերի, Հայաստանի վերաքննիչ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն անձամբ է կարգադրել, որպեսզի դատավորները ցուցմունք տան այդ մասին: