Արմինֆո.
ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականության մասին մտածել անգամ չի ցանկանում: Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թաջան Իլդեմը:
Իլդեմը նշել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել այդ հակամարտության կարգավորմանը: Հակամարտության լուծումը վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի դերը, եթե Հայաստանի և Ադբեջանի միջև պատերազմ սկսվի. «ՆԱՏՕ-ն դեմ է ուժի կիրառմանը: Այդ պատճառով պատերազմի հավանականության մասին մտածել անգամ չենք ցանկանում: Միջազգային կազմակերպություններն աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: ՆԱՏՕ-ն նույն դիրքորշումն ունի»: