Արմինֆո. Վաշինգտոնի գործողությունները Սիրիայում ազդաշնան են տարածաշրջանային դաշնակիցներին, ամենից առաջ՝ Թուրքիային, սեփական գործունակության մասին, գտնում է «Արտաքին քաղաքականություն» վերլուծական գործակալության ղեկավար, «Վալդայ» բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը:
Պենտագոնի պաշտոնական հաղորդման համաձայն, ԱՄՆ ՌԾՆ երկու ռազմանավեր Միջերկրական ծովում առնվազն 50 «Թոմահավկ» թևավոր հրթիռ են արձակել արևմտյան Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Շայրաթ օդանավակայանի վրա, գործնականում` լիովին ավիրելով այն: ԱՄՆ օդային հարվածներից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայի աջակցությունն է հայտնել ԱՄՆ կողմից Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը:
«Սիրիայում Բաշար Ասադի քաղաքական դերին համակերպվելու Վաշինգտոնի համաձայնությունից հետո քիմիական հարձակման հրաման տալու որևէ պատճառ սիրական ղեկավարությունն իրականում չուներ: Թրամփի իմպուլսիվ գործողությունների մակերեսային վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ վարչակազմը ենթարկվել է սիրիական ընդդիմության մանիպուլյացիային: Բացի այդ, նախագահության առաջին օրերին ներքին խնդիրների լուծման հարցում տեսանելի հաջողությունների բացակայությունը ներքաղաքական ենթատեքստ են հաղորդում Թրամփի սիրաիան որոշմանը:
Ռազմաստրատեգիական առումով Սուշենցովն ԱՄՆ գործողությունները գնահատում է խիստ անարդյունավետ: Նրա կարծիքով, այդ մասին են վկայում նախքան սիրական ռազմական օբյեկտների վրա հարձակումը Մոսկվային արված նախազգուշացումները: Նման փաստերի լույսի ներքո՝ վերլուծաբանը գտնում է, որ Սիրիայի իրավիճակի համար միայնակ պատասխանատվություն կրել ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ:
Դոնալդ Թրամփն ազգին ուղղված ուղերձում ԱՄՆ գործողությունները հիմնավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախտմամբ, որին Դամասկոսը միացել է 2013 թվականին: Ավելին, նա կոչ է արել Ասադի դեմ պայքարին միանալ նաև այլ երկրների: