Արմինֆո.Հայաստանի Քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, չեն կողմնորոշվել Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների առնչությամբ:
Իսկ ՀՀԿ-ն դարձյալ քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրի Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ ցուցակում երկրորդը կլինի գրոսմեյստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը` «Սինոփսիս» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա այստեղ առայժմ չեն կողմնորոշվել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի թեկնածության առնչությամբ, չի բացառվում, որ դաշինքն, ընդհանրապես, չմասնակցի այդ ընտրություններին:
ՀՅԴ կուսակցությունը քաղաքապետի պաշտոնի համար մտադիր է առաջադրել հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի թեկնածությունը:
Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի կուսակցության առաջնոր Զարուհի Փոստանջյանը:
«Ելք» դաշինքի առաջին համարն, ամենայն հավանականությամբ, կլինի Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Երևանի ավագահու խորհրդի համար թեկնածությունների առաջադրման ժամկետը: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին :