Արմինֆո. Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքների համաձայն, վրացիների 12%-ը Հայաստանը համարում է Վրաստանի կարևոր քաղաքական գործընկեր:
Հարցման մասնակիցների 42%-ը Վրաստանի կարևորագույն գործընկեր է համարում Եվրամիությունը, 33%-ը` ԱՄՆ, 20%-ը` Ադրբեջանը, 16%-ը` Ռուսաստանը, 28%-ը` Ուկրաինան,14%-ը` Թուրքիան, իսկ 2%-ն` Իրանը: Ընդ որում, հարցման մասնակիցների 73%-ը Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք է համարում Ռուսաստանը, 57%-ը` նաև գլխավոր տնտեսական սպառնալիք, 7%-ը Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք է համարում ԱՄՆ, 2%-ը` Եվրամիությունը:
Հարցումն անցկացվել է Վրաստանի 1 501 մշտական բնակիչների շրջանում: