Արմինֆո. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմոլոգիական կայաններն ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 03:30- ին, երկրաշարժ են արձանագրել Ադրբեջանում, որն զգացվել է նաև Լեռնային Ղարաբաղում:
«Երկրաշարժ կոորդինատներն են`հյուսիսային լայնության - 39,0710 և արևելյան երկայնության - 48,480 (Ադրբեջանի Մասալի քաղաքից դեպի 15 կմ հյուսիս-արևմուտք): Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, մագնիտուտը կազմել է 4,3 բալ: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում և Հադրութում, 3 բալ ուժգնությամբ», - ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարոյան մեջ: